
Էրդողանի կուսակցությունից թուրք պատգամավորը գոհ է մնացել հայ խորհրդարանականների հետ հանդիպումից
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեր թուրքական խմբի հետ հանդիպեցինք Գլխավոր ասամբլեային մասնակցած հայկական պատվիրակության հետ։
Այս մասին սոցցանցում գրել է Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Սելամի Ալթինոքը։
«Մենք արդյունավետ հանդիպում անցկացրինք՝ նվիրված հարևան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին։
«Հուսով եմ՝ հանդիպումը օգտակար կլինի երկու երկրների համար»,- նշել է նա։
Հիշեցնում ենք, որ փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
«Տարածաշրջանում ճանապարհների և այլ ենթակառուցվածքների արագ ապաշրջափակման և տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը երկուստեք նշվել է», - ավելի վաղ հայտնել էր «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Add new comment