Իսրայել

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում և արևելքում, որտեղ շիա «Հզբոլլահ» շարժման ակտիվություն է նկատվել, մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։ Հարձակումը տեղի է ունեցել շարժման նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հուղարկավորության ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարվածներ հասցվել են այն օբյեկտներին, որտեղ պահվում են հրթիռային կայանքներ և սպառազինություն, ինչպես նաև արձանագրվել է «Հզբոլլահի» ակտիվությունը: Խոցված թիրախների թվում նշվում են Բաալբեկի շրջանը և Լիբանանի հարավում գտնվող մի քանի այլ կետեր:

ՑԱԽԱԼ-ն ընդգծել է, որ «Հզբոլլահի» գործողությունները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև սպառնալիք են ներկայացնում երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար:

Add new comment