Ուիտկոֆ

Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքին կարող ենք հասնել բավական արագ. Ուիտկոֆ

Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքը կարող է տեղի ունենալ «բավական արագ», այսօր հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված և վստահ եմ, ինչպես և ԱՄՆ նախագահը, որ կկարողանանք բավական արագ ինչ-որ բան անել»,- հայտարարել է Ուիտկոֆը CNN հեռուստաալիքին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքը մոտ է կնքմանը:

Որպես հաստատում, որ գործարքը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, Ուիտկոֆը վկայակոչել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները, որոնք, նրա կարծիքով, դրական և կառուցողական էին:

Add new comment