Submitted by H.Aslanyan on
ԵՄ

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել. Վասիլիս Մարագոս

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել: 

Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: Մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի վրա»,- ասաց դեսպանը:

Նա հավելեց՝ նպատակն է շարունակել դրական ընթացքը՝ ի շահ քաղաքացիների: Ըստ նրա՝ ԵՄ-ի նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan