
ԻԻՀ ՌԾՈՒ-ն և ԻՀՊԿ-ն համատեղ հրթիռային գործողություն են իրականացրել
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զորավարժությունների շրջանակներում բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի առաջին համատեղ հրթիռային գործողությունն է իրականացվել մեկ ծովային թիրախի ոչնչացմամբ:
Բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համատեղ գործողության ընթացքում իրանական բանակի շտաբի հրամանատարությամբ, արձակելով ծովային թևավոր և բալիստիկ հրթիռներ, հաջողությամբ ոչնչացվել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող մեկ իմիտացիոն թիրախ, փոխանցում է IRNA-ն։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆիկար-1403» համատեղ զորավարժությունների ներկայացուցիչ բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխն այս կապակցությամբ հայտարարել է. «Այսօր առավոտյան բանակի ռազմածովային ուժերի հրթիռային նավը թեւավոր հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ծովային թիրախ ոչնչացնելու համար»:
«Միաժամանակ, բանակի շտաբի հրամանատարությամբ համատեղ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի բալիստիկ հրթիռը խոցել է նույն թիրախը, ինչի արդյունքում թիրախը խորտակվել է»,- հավելել է նա:
Add new comment