
ԱՄՆ-ն ներկայում ռազմական օգնություն չի մատակարարում Ուկրաինային. Թրամփ
ԱՄՆ-ն ներկայում ոչ մի ռազմական օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
«Հենց հիմա մենք ոչինչ չենք տրամադրում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Թրամփը հնարավոր է համարել, որ Կիևին մարտական գործողությունները շարունակելու համար զենքը կբավականացնի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության հասնեն հակամարտության կարգավորման շուրջ։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ապագայում Կիևին տրամադրվող ռազմական օգնության համար պետք է պատասխանատվություն ստանձնի Եվրոպան։
Ավելի վաղ POLITICO թերթը գրել էր, որ առանց ամերիկյան աջակցության Ուկրաինան կզրկվի սպառազինությունների մոտավորապես կեսից, այդ թվում՝ ամենաարդյունավետներից։
The Wall Street Journal-ն իր հերթին կանխատեսում է, որ այս դեպքում Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան ներկայիս տեմպով կռվել միայն մինչև ամառ, իսկ հետո առանց զինամթերքի մնալու վտանգի կենթարկվեն՝ կորցնելով մի քանի տեսակի առաջադեմ սպառազինություն կիրառելու և հեռահար հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Add new comment