Փեզեշքիան

Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ոմանք ասում են, որ մենք այլ ընտրություն չունենք, քան ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան նստելը։ Բայց մենք չէինք էլ պնդում, որ չենք խոսելու։ Մենք միայն ասել ենք, որ չենք պատրաստվում ստորանալ ավազակների առաջ»,- ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության՝ ասել է Փեզեշքիանը։

Նա ընդգծել է, որ բանակցությունների տրամաբանությունն իսկ խախտվում է, երբ մի կողմին առաջարկում են վայր դնել զենքը` իմանալով, որ մյուսը ցանկացած պահի կարող է հարված հասցնել:
 

Add new comment