Submitted by H.Aslanyan on
Ռուբեն Վարդանյան

ԱԳՆ-ի դիմաց սկսվել է Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայերի հարցով դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով ակցիան

ԱԳ նախարարության շենքի դիմաց  հավաքվել են քաղաքացիներ, հանրային գործիչներ՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ վերջին դատական նիստի ընթացքից հրապարակված լուսանկարներով, որտեղ Վարդանյանը հյուծված տեսք ունի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ակցիայի մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու են հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

«Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,- նշել էին նրանք։
 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan