ԱՄՆ-ն Իսրայելին թույլ է տալիս Գերմանիային վաճառել «Arrow 3» հեռահար հակաօդային պաշտպանության համակարգը
Լրատվամիջոցները կիրակի հայտնել են, որ ԱՄՆ-ն Իսրայելին թույ է տվել Գերմանիային «Arrow 3» հրթիռային և պաշտպանական համակարգը վաճառել։
Արաբական լրատվական աղբյուրները, հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, հայտնել են, որ թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
ԱՄՆ-ն նաև թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների օգտագործել «Գեյթս 3» հրթիռները։ Իսրայելական աղբյուրները հավելել են, որ գործարքի մասին, հավանաբար, կհայտարարվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բեռլին կատարելիք այցի ժամանակ։
Քանի որ Միացյալ Նահանգները տրամադրել է այս պաշտպանական համակարգի մշակման ծախսերի 80%-ը, Իսրայելը պարտավոր է ստանալ Վաշինգտոնի հավանությունը նախքան համակարգը վաճառելը։
«Arrow» Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը
«Arrow»-ն (Արրոու) իսրայելական հակաօդային պաշտպանության հեռահար համակարգ է, որը նման է ամերիկյան THAAD և «Patriot» համակարգերին: Համակարգը հիմնականում մասնագիտացված է բալիստիկ հրթիռներին հակազդելու համար և նախատեսված չէ այլ օդային թիրախներ որսալու համար՝ լինեն թևավոր հրթիռներ, թե ինքնաթիռներ:
Արաբական որոշ երկրների (Եգիպտոս, Իրաք, Սիրիա) և Իրանի կողմից բալիստիկ հրթիռների տիրապետումը ամենակարևոր շարժառիթներից մեկն է, որը ստիպեց Իսրայելին նախագծել «Arrow» հեռահար հակաօդային պաշտպանության համակարգը՝ կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներին դիմակայելու համար։ Պարսից ծոցի երկրորդ պատերազմը նույնպես մեծ շարժառիթ էր այս համակարգը նախագծելու համար, հատկապես իրաքյան «Scud» խոցելու գործում «Patriot» համակարգի հակասական գործողություններից հետո:
«Arrow 3» տարբերակ
2008 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգները և Իսրայելի կառավարությունը սկսեցին մշակել համակարգի ավելի նոր տարբերակը, որը հայտնի է որպես «Arrow 3», որի խոցման մակարդակը տատանվում էր 90-99%-ի միջև։ Այս տարբերակը նախատեսված էր դրսում կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռները որսալու համար։ Այն ունի մինչև 200 կմ հեռահարություն և 100 կմ բարձրության հասնելու առավելություն: «Arrow 3» հրթիռն ավելի արագ և փոքր է, քան «Arrow 2» հրթիռը, և ավելի քիչ քաշ ունի՝ կշռում է գրեթե «Arrow 2»-ի կեսը:
Ակնկալվում է, որ «Arrow 3»-ը կկարողանա 30 վայրկյանում որսալ ավելի քան հինգ բալիստիկ հրթիռ: Հրթիռը հագեցած է շարժիչով, որն ունի մղման վեկտոր, վերջինս թույլ կտա փոխել շարժիչի ուղղությունը՝ աջակցելու մանևրելու գործընթացին:

Add new comment