
Զելենսկին մերժել է ՌԴ-ին տարածքներ զիջելու գաղափարը՝ հանուն խաղաղության համաձայնագրի
Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։
Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։
Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։
«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում»,- վստահեցրել է նա:
Add new comment