Ռուբեն

Առաջնահերթություն հայտարարել Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։ 

Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ»ուղարկելու խնդրանքով։ 

Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը: 

Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին: 

Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120,000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել: 

Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին»:

Add new comment