ՈՄԱ

Ադրբեջանական խոսույթ հայկական լրատվամիջոցում

«Ժողովուրդ» օրաթերթը 04.03.2025 թ. «Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ՈՄԱ-ն ադրբեջաներենից ուղիղ թարգմանությամբ ներկայացվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:

ՈՄԱ կազմակերպությունը վստահ է, որ հոդվածի մեջ ՈՄԱ-ն ահաբեկչական կառույց ներկայացնելը վրիպակ է, անուշադրության արդյունք կամ պարզապես թշնամու լեզվից ուղիղ թարգմանություն, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը կոչ է անում և պահանջում լինել առավելագույնս ուշադիր, հատկապես այն հոդվածների առումով, որտեղ շոշափվում է ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության անունը, և որոնք թարգմանվում են թշնամու լեզվից: 

Այսկերպ մեր հասարակության շրջանում մեր իսկ լրատվամիջոցների միջոցով տարածվում է թշնամու խոսույթը, ուստի ՈՄԱ-ն ևս մեկ անգամ կոչ է անում հոդվածների հրապարակումից առաջ լինել առավելապես ուշադիր, որպեսզի բացառվեն նման հրապարակումները:

Հ.Գ.: ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, իսկ այն անձինք, որոնք երբևէ անվանել են ահաբեկչական, օրենքով պատժվել են, որպես բարոյական փոխհատուցում գումար վճարել և հրապարակավ ներողություն խնդրել:

Add new comment