Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ:

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ:

«Մենք քանիցս ասել ենք, որ պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթատրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ «խաղաղության խաչմերուկում» և նաև դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում, Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել։ Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները: Մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը, Գյումրի-Կարս երկաթգծի մասով: Մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այն տեղի ունենա, նպատակ ունենք կապվել, օրինակ, Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու և շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է այդպիսի գնահատական արել: Իարկե չեմ կիսում, մենք և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ: Նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է հայտարարություն կամ կողմերը հանդես են եկել համատեղ մամլու հաղորդագրությամբ, որտեղ իմիջիայլոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և Չինաստանի «մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և մեր «խաղաղության խաչմերուկը»:

Մենք այդ խոսակցությունը շատ զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան: Ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան»:

Add new comment