Իրանը «S-400» հրթիռային համակարգերի անհրաժեշտություն չունի. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը ռուսական արտադրության «S-400» հրթիռային համակարգերի անհրաժեշտություն չունի։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Աշտիանին ասել է իր մամուլի ասուլիսի ժամանակ։
Աշտիանին հայտնել է, որ իրանական հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող համակարգերը եզակի են և բավարարում են երկրի կարիքները։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանն անօդաչու սարքերի ոլորտում համագործակցում է տարբեր երկրներում։
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ որոշ տարածաշրջաններում անհավասարակշռված պայմանները երկրներին ստիպում են ուժեղացնել իրենց պաշտպանական հզորությունը։ Նա շեշտել է, որ այս համատեքստում որոշ երկրներ ցանկանում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնել։
«Այսօր բոլորն ընդունել են, որ իրանական անօդաչու թռչող սարքի հզորությունը եզակի է և անցել է իր փորձությունը տարբեր զորավարժություններում»,- ասել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Վերջինս հավելել է, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

Add new comment