Զելենսկի

Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նրանք քննարկել են իրական քայլեր՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունն ավելի մոտեցնելու համար։

Նրանք քննարկել են ծրագիրը, որը կպարունակի պատերազմի ավարտի միասնական եվրոպական տեսլականը, անվտանգության կոնկրետ երաշխիքները և Ուկրաինայի հզորացումը։ Առանձին քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ հզորացման հարցը։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Մարկին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ուկրաինային խաղաղություն հաստատելու հարցում նրանց աջակցության և գործընկերության համար», - նշել է Զելենսկին։

Add new comment