para.tv

Ձերբակալվել է ԱԱԾ փորձառու սպա Արամ Գասպարյանը - para.tv

Հենց նոր հայտնի դարձավ, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։
 

Շեշտենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա եղել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։


 

Անհնար է անտեսել մի ուշագրավ հանգամանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում…

 

Հավելենք, որ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

 

Այս գործի շուրջ դեռ շատ հարցեր կան, իսկ հանրությունը սպասում է պարզաբանումների և արդարության։

Add new comment