Submitted by H.Aslanyan on
ժողով

Արցախցիների վերադարձի ապահովումը, Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը՝ քննարկման առարկա

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Այս մասին գրել է Վարդան Օսկանյանը.

«Հանդիպման ընթացքում հանձնաժողովըգնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։

Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը»։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan