Իրանցի դիվանագետը և ՄԱԿ-ի բանագնացը քննարկել են Սիրիայի հարցը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսոնի հետ։
Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
Հաղորդվում է, որ Խաջին և Պեդերսոնն անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ հատկապես երկրում տեղի ունեցած վերջին երկրաշարժի հետևանքներին ու պատճառած վնասներին։ Կողմերն ընդգծել են սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը հեշտացնելու և այդ կապակցությամբ քաղաքականությունից խուսափելու անհրաժեշտությունը։
Խաջին անդրադարձել է նաև Սիրիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում սահմանված պատժամիջոցներին և խոչընդոտներին։ Նա կոչ է արել ավելացնել և արագացնել Սիրիային միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը։
Add new comment