
Ուկրաինական ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի վրա. կա զոհ
Ուկրաինան գիշերը ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակում է սկսել ՌԴ-ի դեմ, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայի վրա:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի տարածքում 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել:
- «ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը մինչ այժմ խոցել են Մոսկվա ուղղությամբ թռչող հակառակորդի 69 ԱԹՍ։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը:
- ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են «Դոմոդեդովո» երկաթուղային կայարանի մոտ՝ վնասելով գծի մի մասը:
- Սոբյանինը նաև տեղեկացրել է, որ Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցում կործանված անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է տան տանիքը:
- Գնացքների երթևեկությունը Մոսկվայի ուղղությամբ այս պահին դադարեցված է:
- Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
- Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Միրատորգ» ավտոկայանատեղի վրա՝ առաջացնելով խոշոր հրդեհ: Նախնական հաշվարկներով տուժել է ավելի քան 20 մեքենա։
- Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Լենինսկի թաղամասում (Վիդնոյե քաղաք) և Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Մոսկվայի մարզպետ Վորոբյովը։
- Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա այցի հետ, Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Add new comment