
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. այս մասին Ղազախստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են «ռևանշիստական տրամադրություններ», և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Միաժամանակ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար։ Նրա խոսքով՝ այս ժեստը վկայում է այն մասին, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։
Add new comment