
Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը. նրա հացադուլի 22-րդ օրն է
Բաքվի ռազմական դատարանում այսօր նախատեսված են Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները:
Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ:
Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում նա խիստ հյուծված տեսք ուներ:
Հայտնի չէ` այսօրվա նիստում Ռուբեն Վարդանյանը առողջական ինչ վիճակում է գտնվելու:
Չնայած ադրբեջանական դատարանի համար դա որևէ նշանակություն չունի. նախորդ նիստերում չնայած Վարդանյանի վատ ինքնազգացողությունը, նրանք շարունակել էին դատավարություն կոչվող իրենց ֆարսը:
Add new comment