
Իսրայելական օդուժը թիրախավորել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական հենակետերը
Իսրայելական ռազմական օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի ռազմական հենակետերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։
Դարաայի նահանգապետարանը հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծության թիրախ են դարձել «Ջբաբում գտնվող 89-րդ զրահատանկային բրիգադի բազան և Սիրիայի մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող Իզրաա քաղաքի 12-րդ բրիգադը, որտեղ տեղակայված են եղել հրթիռային և ռադիոէլեկտրոնային համակարգեր»։
Պատճառված վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Իսրայելը 4 հարձակում է իրականացրել Կունեյտրայի շրջանում գտնվող 90-րդ բրիգադի ուղղությամբ՝ ոչնչացնելով տանկեր և մի քանի այլ զինատեսակներ։
Add new comment