
Իրանի բանակի ռազմաօդային ուժերը մեծացրել են հրթիռների գործողության հեռահարությունը
Իրանի բանակի ավիացիայի հրամանատար, 2-րդ բրիգադային գեներալ-օդաչու Սեյեդ Ղասեմ Համուշին հայտարարել է, որ երկրի բանակային ավիացիան մեծացրել է հեռահար հրթիռների գործողության հեռահարությունը: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Պահեստամասերի արտադրությունը վերջին տարիներին Իրանի ռազմական ավիացիայի ձեռքբերումներից մեկն է», - նշել է նա։
Գեներալ Համուշին ընդգծել է, որ երկրի ռազմական ավիացիան իրանական հաջորդ օրացուցային տարվա առաջին ամսում (սկսվում է 2025 թվականի մարտի 21-ին) ավելի քան 1000 բարդ մասերի արտադրություն կներկայացնի։
Նա հավելել է, որ այս ձեռքբերումը ևս շատ մոտ ապագայում կներկայացվի։
Add new comment