բանակց

Ավարտվել են Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները. Ուկրաինան կդադարեցնի կրակը և անմիջապես կսկսի բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում երեկ ավարտվել են ավելի քան 6 ժամ տևած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:

Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, իսկ Ուկրաինան ներկայացնում էին նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ նախարարը և ՊՆ նախարարը:

Սպիտակ տունը հանդիպումը արդյունավետ է որակել՝ նշելով, որ մարդկությանը միգուցե սպասվում են «ցնցող նորություններ»:

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենց առաջարկով Ուկրաինան ընդունել է հրադադար հաստատելու և անմիջապես բանակցությունները սկսելու առաջարկը, որպեսզի հակամարտությունն ավարտվի երկարատև ու կայուն խաղաղությամբ, որտեղ հաշվի կառնվեն Ուկրաինայի շահերն ու անվտանգությունը:

«Մենք հույս ունենք այդ առաջարկը ներկայացնել նաև Ռուսաստանին, և մենք հույս ունենք, որ նրանք այո կասեն խաղաղությանը: Գնդակը այժմ նրանց կողմում է: Կարծում եմ՝ Ուկրաինան այսօր կոնկրետ քայլ արեց այս ուղղությամբ, հույս ունենք, որ Ռուսաստանը կպատասխանի փոխադարձաբար»,- հավելել է պետքարտուղարը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակը ևս հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքի վերաբերյալ՝ նշելով, որ Ուկրաինան ընդունել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ անհապաղ հրադադար հաստատել30 օր կրակի դադարեցման մասին։ Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե ՌԴ-ն ընդունի առաջարկը։ ԱՄՆ-ն նաև անհապաղ կվերականգնի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ մնացած մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

 

Add new comment