«ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության կարողությունները պետք է մեծացնել». եվրոպական դիվանագիտության ղեկավար
Այս մասին Ստոկհոլմում պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ ոչ պաշտոնական խորհրդի նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Դեռևս կան չլուծված հարցեր։ Այս ամենը պետք է մանրամասն քննարկվի։ Բոլորը համակարծիք են առաջ շարժվելու հրատապության հարցում: Բոլորը համակարծիք են Ուկրաինային շտապ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- նշել է Բորելը։
Ժոզեպ Բորելը ներկայացրել է զինամթերքով Ուկրաինային աջակցելու իր առաջարկած երեք կետերը․
· Ֆինանսավորում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով զինամթերքի արժեքը փոխհատուցելու համար, որը շտապ Կիև կմատակարարվի ԵՄ երկրների առկա պաշարներից կամ արդեն պատվիրվածներից:
· Համախմբել անդամ երկրներից զինամթերքի նոր պատվերները՝ սպառված պաշարները լրացնելու և Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու համար: Եվս 1 միլիարդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։
· Անհրաժեշտ է մեծացնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության կարողությունները, որպեսզի դրանք բավարար լինեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրամիության զինված ուժերի պահանջարկի համար։
Add new comment