Հաջիև

Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ. Հաջիև

Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից. նման բան գործնականում արդեն եղել է, Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրության մեջ, ասել է Ալիևի օգնական Հաջիևը։

Նրա խոսքով՝ Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր սահմանադրությունը և ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։

Հաջիևը հավելել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ։

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների  դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է մա` հավելելով, թե իբր Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելն «անընդունելի» է և այդ «դատավարության» դեմ Հայաստանի արշավն «անիմաստ» է:

Add new comment