
Գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար. Միրզոյան
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք դուրս են մնացել, օրինակ, խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խնդրի ամբողջական կարգավորման համար առաջին հերթին ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը և դրանց լուծման անհրաժեշտությունը:
«Մենք, ինչպես նախկինում, այժմ ևս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը և, իհարկե, առաջին հերթին, գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- ասաց նախարարը:
Add new comment