Submitted by detq-editor on
Բարի, բարի, բարի գալու

«Ադրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերներ են»․Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը օրերս ընդունել է  Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին  Ռուսլան Ստոյանովին։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է «Հարավային գազային միջանցք» նախագծի կարևորությանը և հույս հայտնել, որ երկու երկրների սերտ գործընկերությունը կշարունակվի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Ալիևը նշել է, որ համատեղ նախագծերի իրականացումը հնարավորություն է ստեղծում Բուլղարիայի համար դառնալ ադրբեջանական գազի տարանցիկ երկիր:

Ընդգծելով  Ադրբեջանի և Բուլղարիայի միջև փոխադարձ քաղաքական ակտիվության լավ մակարդակը ՝ Ալիևը նշել է Բուլղարիայի դերը Ադրբեջան-Եվրոպական Միություն և Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության մեջ: «Ադրբեջանա-բուլղարական հարաբերությունները ոչ միայն ռազմավարական բնույթ են կրում, այլև բարեկամական»,-նշել է  Ռուսլան Ստոյանովը։

Ադրբեջան-Բուլղարիա հարաբերությունները տարբեր ոլորտներում իրենց զարգացումն են ունենում։ Դեռևս նախորդ տարի երկրների միջև հարաբերությունները խորանում էին մի շարք ոլորտներում։

«Ադրբեջանը Բուլղարիային գազ կմատակարարի 25 տարի, ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր երկու երկրների միջև։ Բուլղարիան Եվրոպայում ադրբեջանական գազ ստացող երեք երկրներից մեկն է։ Սա մեծ ներդրում կլինի Բուլղարիայի էներգետիկ անվտանգության մեջ»,- նշել էր  Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը։

 

Add new comment