«Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ից ստանալ մեկ միլիոն արկ և հակաօդային պաշտպանություն». ՊՆ նախարար

«Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ից ստանալ մեկ միլիոն արկ և հակաօդային պաշտպանություն». ՊՆ նախարար

«Ուկրաինան ակնկալում է Եվրամիությունից ստանալ 155 մմ տրամաչափի մեկ միլիոն արկ, որը ստանդարտ է ՆԱՏՕ-ի երկրների բանակների համար, հակաօդային պաշտպանության տեխնիկա և զինամթերք»,- չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Ստոկհոլմում ԵՄ պաշտպանության նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախարարը կարևորել է Ուկրաինա հետևակի զրահապատ մարտական ​​մեքենաների և արևմտյան տարբեր մոդիֆիկացիաների տանկերի մատակարարումների շարունակականությունը:

Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան Արևմուտքի կողմից ուկրաինական զինված ուժերին զենքի մատակարարումն ընկալում է որպես Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի աճող ներգրավվածություն Ուկրաինայի հակամարտությանը։

 

Add new comment