Զենք

111,615 մլրդ դոլար. 2024-ին գրանցվել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր զենքի համաշխարհային շրջանառության ամենաբարձր ցուցանիշը. զեկույց

2024-ին գրանցվել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր զենքի համաշխարհային շրջանառության ամենաբարձր ցուցանիշը՝ 111,615 դոլար, հայտնում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը՝  նման աճը, ի թիվս այլնի, պայմանավորելով ռուս-ուկրաինական պատերազմով։

Կիևին ռազմական աջակցության շրջանակում ազատվելով հնացած զենքերից և ռազմական տեխնիկայի համակարգերից՝  Արևմուտքը սկսել է ժամանակակից և ավելի թանկ զինատեսակների լայնածավալ գնումներ։

«2024 թվականին սովորական սպառազինությունների համաշխարհային արտահանման/ներմուծման ծավալը կազմել է 111,615 միլիարդ դոլար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է «սառը պատերազմի» դարաշրջանի ավարտից ի վեր»,- հայտնել են Կենտրոնում։

Համեմատության համար Կենտրոնը նշել է զենքի և ռազմական տեխնիկայի համաշխարհային արտահանման ծավալը նախորդ տարիներին՝ 2021 թվականին այն կազմել է 82,942  , 2022 թվականին՝ 106,185 , 2023 թվականին՝ 96,889 միլիարդ դոլար։

Վարկանիշային աղյուսակը բաշխվել է հետևյալ կերպ.

1. ԱՄՆ՝ 42,329 մլրդ դոլար (37,92%)

2. Ռուսաստան՝ 13,75 մլրդ դոլար(12,32%)

3. Ֆրանսիա՝ 7,698 միլիարդ դոլար (6,90%)

4. Հարավային Կորեա՝ 5,691 միլիարդ դոլար (5,10%)

5. Իտալիա՝ 5,690 միլիարդ դոլար (5,10%)

6. Գերմանիա՝ 5,424 միլիարդ դոլար (4,86%)

7. Շվեդիա՝ 4,254 միլիարդ դոլար (3,81%)

8. Իսրայել՝ 4,163 միլիարդ դոլար (3,73%)

9. Նորվեգիա՝ 3,293 միլիարդ դոլար (2,95%)

10. Չինաստան՝ 3,216 միլիարդ դոլար (2,88%)

11. Իսպանիա՝ 3,152 մլրդ դոլար 

12. Մեծ Բրիտանիա՝ 2,552 մլրդ դոլար

13. Թուրքիա՝ 2,536 մլրդ դոլար

14. Նիդեռլանդներ՝ 2,183 միլիարդ դոլար

15. Ավստրալիա ՝ 1,107 մլրդ դոլար

16. Շվեյցարիա՝ 757 միլիոն դոլար

17. Լեհաստան՝ 620 մլն

18. Կանադա՝ 454 մլն դոլար

19. Հնդկաստան՝ 430 մլն դոլար

20. Բրազիլիա՝ 410 միլիոն դոլար:

Ներկայացված վարկանիշը հաշվի է առնում միայն օտարերկրյա հաճախորդներին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման առևտրային պայմանագրերը, այն չի ներառում անվճար ռազմական օգնությունը, որը տրամադրվել և շարունակում է Ուկրաինային տրամադրվել արևմտյան կոալիցիայի երկրների կողմից:

Add new comment