7

Պենտագոնը հաստատել Է Ուկրաինային ռազմական օգնության վերսկսումը

 

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը հաստատել է, որ ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի իշխանությունների հետ վերականգնվել են նախկին ծավալներով:

«ԱՄՆ-ի ռազմական օգնության մատակարարումները Կիևին վերսկսվել են։

Մենք ունենք հաստատված տվյալներ, որ այն (օգնությունը-խմբ.) մուտք է գործում Ուկրաինա, ինչպես նաև մենք ամեն օր հաշվետվություններ ենք ստանում հետախուզական տվյալների փոխանակման մասին, ամեն ինչ իրականացվում է ինչպես նախկինում էր»,- ասել է նա Պենտագոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Մարտի 6-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել էր, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային: 

Սպիտակ տան խոսնակն էլ հաստատել էր, որ Ազգային անվտանգության խորհուրդը դադարեցրել կամ վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը գրեթե պայմանավորվել է Կիևի հետ՝ վերսկսելու հետախուզական տվյալների փոխանցումը։

 

Add new comment