Գազա

Ավելի քան 170 երեխա է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով․ ՄԱԿ

Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ 

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը:

Նշվում է, որ 404 մահացածների թվում կա ավելի քան 170 երեխա և ավելի քան 80 կին։

 Փրկարարական խմբերն ու շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին՝ սարքավորումների, վառելիքի և ծանր տեխնիկայի բացակայության պատճառով։

Add new comment