Submitted by detq-editor on
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կաջակցենք միայն միջազգային իրավունքի վրա հիմնված լուծմանը». Լատվիայի նախագահ

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը հայտարարել է, որ Լատվիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի և բոլոր երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Լատվիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում աջակցում է այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա։

Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը նշանակում է երկրների տարածքային ամբողջականություն։ Լևիցը նշել է, որ ժամանակն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նման պայմանագիր ստորագրվի։

«Ժամանակն է հասնել խաղաղության նման համաձայնագրի, և մենք կաջակցենք  խաղաղության համաձայնագրին, որը համաձայնեցված կլինի երկու կողմերի միջև։ Երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե այն հիմնված լինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա»,- հայտարարել է նա:

Add new comment