Քուրդ

«Հայաստանը պետք է փոխզիջման ճանապարհ գտնի Էրդողանի հետ»․ քուրդ լրագրող

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ  Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող  քուրդ լրագրող, «Medyascope» լրատվական կայքի արտաքին լուրերի խմբագիր Մեհմեթ Թթալըի հետ։

- Պրն․ Թաթլը, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

-  Ադրբեջանն այստեղ շատ մեծ գործոն է։ Այն, ինչ իրականում սպասվում էր Թուրքիայից 2020 թվականի պատերազմից հետո, հետևյալն էր. Երբ Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը «հանձնեց/մատուցեց» Ադրբեջանին, դրանից հետո Թուրքիան պետք է իրականում նախաձեռներ  հարաբերությունների կարգավորում։ Բայց չսկսեց այն։ Հիմա սա, թեկուզ փոքր չափով, փաստացի քննարկվել է նաև Թուրքիայում՝ հատկապես անկախ լրատվամիջոցների կողմից։

Այստեղ ամենակարևոր գործոնը Ադրբեջանն է։ Երբ ասում ենք Ադրբեջան,  իրականում չենք խոսում 7-8 միլիոնանոց Ադրբեջանի մասին, այլ խոսքը գնում  է բիզնես աշխարհի մասին, զենքի առևտրի, նավթի առևտրի, կարճ ասած՝ առևտրի։

Ինչպես գիտեք, 2016-ից Թուրքիան աննորմալ ժամանակներ է ապրում։ Թուրքիան ունի օտարերկրյա ներդրողների կարիք, քան երբևէ։ Ադրբեջանը իրականում շատ տեղերում է օգնության հասել Թուրքիային։ Օրինակ՝  գազի վաճառքի հարցում։ Բացի այդ, նոր ալիք է բացվել։ Այն բավականին արդյունավետ է նաև Թուրքիայում: Բնականաբար, չեմ ասում, որ այն թոփ 5 լրատվամիջոցներից չէ։ Բայց արդեն 5-6 տարի է, ինչ հիմնադրվել է ու կարողանում է որոշել Թուրքիայի օրակարգը։ Ադրբեջանը նման փափուկ ուժի գործիքակազմ ունի Թուրքիայում։ Ամենամեծ պատճառը, որ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում կամ հետաձգվում են, կամ, պարզ ասած, ոչինչ չի խոսվում այդ պայմանավորվածությունների մասին  տեղի է ունենում Թուրքիայում ամբողջությամբ ադրբեջանական լոբբիի ցանկություններին համապատասխան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Add new comment