
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու
Թուրքիայի տարբեր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում և Անթալիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որն օրեր առաջ ձերբակալվել էր։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը փրայմերիզի արդյունքում նախագահի թեկնածու է հայտարարել Էքրեմ Իմամօղլուին։
«Ավելի քան 14 միլիոն 850 հազար մարդ քվեարկել է Իմամօղլուի օգտին այսօր կայացած նախնական ընտրություններում»,- ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը։
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավոր հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին․ նրան մեղադրում են ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել։
Add new comment