Գիրք

Թուրքիայում հայերեն գիրք է տպագրվել

Թուրքիայում լույս տեսնող  հայկական «Փարոս» հրատարակչությունը 15-ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն  «Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության և ուսուցման պատմություն» վերնագրով երկհատոր գիրքը։ Հայտնում է ermenihaber.am-ը։

Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է։ Այն տպագրվել է  Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դաստիարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ, բայց նրանց անուններն այսօր մոռացության են մատնվել:

Add new comment