Ցախալ

Իսրայելական բանակն ազդարարել է լիբանանյան սահմանի երկայնքով «լայնածավալ զորավարժությունների մասին»

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ այսօր առավոտյան նախապես ծրագրված լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Լիբանանի սահմանի երկայնքով և հյուսիսային ափերի մոտ, գրում է Times of Israel-ը։

Զորավարժությունները, որոնք կներառեն պաշտպանության և սպառնալիքների արձագանքման տարբեր սցենարների կիրառում, կտևեն մինչև հինգշաբթի, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ տարածքում կավելացվի ինքնաթիռների, ռազմածովային նավերի և այլ ուժերի ներկայությունը։

Add new comment