
Էրդողանը սպառնացել է ընդդիմությանը
Ժողովրդավարության և տնտեսության դեմ բոլոր ոտնձգողները կենթարկվեն քրեական պատասխանատվության․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում․ փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Այսուհետև բոլոր տեսակի տնտեսական դիվերսիաները կճնշվեն դատարանում: Ազգի եղբայրությանը դարանակալողները պատասխան կտան արդարադատության առաջ․ սա կույր թշնամություն կամ ռևանշիզմ չէ, այլ ազգային կամքի դրսևորում և պետություն լինելու անհրաժեշտություն»,- ասել է Էրդողանը։
Նա մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։
Էրդողանի խոսքով՝ Իմամօղլուի և նրա շրջապատի նկատմամբ հետաքննությունը ցույց է տալիս, որ կոռուպցիան ակնհայտ է՝ Ստամբուլի բնակիչների գաղտնի տեղեկատվության գողությունից մինչև հարյուր միլիոնավոր լիրաների գողություն։ «Եթե դուք շարք նկարահանեք Ստամբուլի քաղաքապետարաններում կոռուպցիայի մասին, որը գլխավորում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը, այն ավելի շատ արկածներ կունենա, քան բրազիլական սերիալները», – ասել է նա։
Էրդողանը կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել փողոցային ահաբեկչությունն ու վանդալիզմը։ «Մենք ակնկալում ենք, որ դատական համակարգը կկատարի իր պարտականությունը, և նրանք, ում դատարանը մեղավոր կճանաչի, կպատժվեն»,- ընդգծել է Էրդողանը։
Add new comment