Գազա

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թվում է նաև ՀԱՄԱՍ-ի խոսնակը

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման տասներորդ օրը 9 մարդ զոհվել է, գրանցվել են վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։ 

Զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդ ալ-Լատիֆ ալ-Կանուան. անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում իսրայելական ուժերը թիրախավորել են խոսնակի վրանը։ 

Պարբերականը տեղեկացնում է, որ իսրայելական հատուկ ջոկատայինները ներթափանցել են Նաբլուս քաղաք և տեղակայվել հյուսիսային լեռնային շրջանում։

Add new comment