Այմն

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը փաստել է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է տարեկան զեկույցը, որում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին։ Հայտնում է News.am-ը:

Ըստ USCIRF-ի՝ Caucasus Heritage Watch (CHW)-ը նոր արբանյակային փաստաթղթեր է տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ:

Հունիսին CHW-ն հայտնել է հայկական այլ կրոնական վայրերի, դրանց թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին:

«Բացի դրանից, հունիսին ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ իրականացնում էր «Լեռնային Ղարաբաղը իր էթնիկ հայ բնակչությունից և պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ, մեթոդական ռազմավարություն» և եզրակացրել, որ Ադրբեջանի գործողությունները համարվում են կրոնական հանցագործություններ, ներառյալ՝ ռազմական հանցագործություն և մարդկայնության դեմ հանցագործություն: Որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական դրդապատճառներով բռնությունների, դրանց թվում՝ բանավոր վիրավորանքի, բռնագրավման և կրոնական ծեսերի խախտման»,- ընդգծվում է զեկույցում։

Այդ առնչությամբ գործակալությունը առաջարկել է, որ ԱՄՆ կառավարությունը, մասնավորապես, նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի կառավարական գերատեսչությունների նկատամամբ, դյուրացնի անկախ միջազգային դիտորդների այցը Լեռնային Ղարաբաղ, օրինակ՝ ՄԱԿ-ից Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար:

Բացի դրանից, USCIRF-ն առաջարկում է լսումներ անցկացնել ԱՄՆ Կոնգրեսում՝ Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի վերաբերյալ։

 

Add new comment