Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
Ադրբեջանակա կողմը հերքում է ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հայկական ուղղությամբ կրակահերթը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Հայկական կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Մենք կտրականապես հերքում ենք այս տեղեկությունը»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 9-ի ժամը 17:50-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Add new comment