Վարդան Ոսկանյան  Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։  Այս առումով արհեստածին  Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։   Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցել ԱՄՆ-ի հետ. Հայաստանը լրջորեն կշահի, եթե կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ. իրանագետ

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման  բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն՝ ամերիկյան ուղղությամբ։ 

Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։

Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը և Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ և ոչ ձեռնտու իրականության փոփոխություն», - գրել է նա։ 

Add new comment