Submitted by detq-editor on
Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ:

«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր ԼՂ շուրջը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,- ասել է Զախարովան:

Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:

 

Add new comment