Submitted by H.Aslanyan on
Կին

Հանրային ռադիոյի տնօրենի կինը ներողություն է խնդրել արցախցիներից

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը ներողություն է խնդրել արցախցիներից։ Նա գրել է․

«Հարգելի ծանոթ և անծանոթ օգտատերեր,

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն է պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին,երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնյամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարզարատ ընկերներ և ընկերուհիներ եմ կոցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի:

Ցավում եմ, որ դառնությունս և զայրութս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը:

Իհարկե, չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին: Բայց անկեղծ չեմ լինի, եթե չավելացնեմ, որ անկեղծ ատում եմ նրանց, որոնք թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները և այսօր Էլ քաղաքական դիվիդենտներ են հավաքում տնից կտրված, վտարված արցախցիների ողբերգության հաշվին: Այդ սրիկաները, միևնույն Է, պատասխան են տալու պատմության առաջ: Նրանց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր՝ բոլորը: Նրանց մեջ կանք մենք, որովհետև եթե դաժան հետևանքները բոլորս ենք զգում, ուրեմն պատասխանատվությունն Էլ բոլորս ենք կրում՝ ամեն մեկն իր արածի չափով: Նայեք հայելու մեջ, գուցե կտեսնեք շատերին, գուցե կտեսնեք ձեզ, ինձ, բոլորիս: Ինձ ճանաչող արցախցիները գիտեն իմ սերը նրանց հանդեպ, թե վիրավորել եմ՝ թող ներեն:

Եվ մի խնդրանք նրանց, որոնք ապաստանել են Հայաստանի պստիկ հանրապետությունում։ Չի կարելի կրկնել ոչ վաղ անցյալի սխալները, քանի որ այդ դեպքում ունեցած մայր երկիրն Էլ փուռը կտանք և ամբողջ ազգով կդառնանք թշվառ աստանդական:
Համբերություն բոլորիս:

ՀԳ. Այս գրառման տակ դրվող մեկնաբանություններին չեմ արձագանքելու»,-նշել է նա:

Հիշեցնենք, Շուշան Ղազարյանը ավելի վաղ վիրավորական և խտրական մեկանաբանություն էր կատարել արցախահայերի վերաբերյալ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev