Submitted by H.Aslanyan on
Նոել

Հվ. Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածք․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է արել կարճ ժամանակում ստորագրել համաձայնագիրը։

Իր խոսքում նախարար Բարոն անընդունելի է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը և շեշտել է, որ նման նախապայմանները ձգձգում են ստորագրման գործընթացը։

Նա նշել է, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Եվրոպական Միությունը ուշադիր հետևում են Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց շուրջ իրավիճակին և կոչ են անում նրանց ազատ արձակել երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում։

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածք։ Եվրոպական Միությունը կարող է դեր խաղալ՝ նպաստելով սահմանների բացմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։ Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի շրջանակներում, որը պետք է այսուհետ կնքվի երկու երկրների միջև»,- հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev