
2025-ին Ադրբեջանը պլանավորել է 12 մեծամասշտաբ զորավարժություններ. Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ Հայաստանի կառավարիչները հաջողությամբ ուրացան Արցախը և խաղաղություն են մուրում, ադրբեջանական իշխանությունները առավել հաճախ են դարձրել միջազգային զորավարժությունների անցկացումը և դրանց մասնակցությունը, որոնք հիմնականում անցկացվում են լեռնային պայմաններում, ներգրավում հատուկ ջոկատայիններին, կիրառելով հարձակվողական բնույթի զինատեսակներ
Մասնավորապես 2025֊ին պլանավորված է 12 մեծամասշտաբ զորավարժություններ.
◾️հունվար֊փետրվար` «Ձմեռ 2025»
◾️փետրվար` Պակիստան
◾️փետրվար` ռազմածովային ուժերի ծովային հետևակի գործողություններ
◾️մարտ` Թուրքիայի Ինջիրլիկ բազայում
◾️մարտ-ապրիլ` Ռումինիայի տարածքում
◾️մայիս֊հունիս` թուրքիայի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն 2025»
◾️ապրիլ֊մայիս` Վրաստանում
◾️հունիս֊հուլիս` Թուրքիայի տարածքում
◾️հոկտեմբեր` Կարսում
◾️նոյեմբեր` Թուրքիայում միջերկրածովյան համագործակցության շրջանակներում
◾️Վրաստանում
◾️Թուրքիա
Նշեմ նաև, որ սրանք միայն միջազգային զորավարժություններն են, իսկ ներբանակայինը անցկացվում է գրեթե ամեն շաբաթ»։
Add new comment