Submitted by H.Aslanyan on
Արցախցի

Կառավարությունն Արցախից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար կգործարկի աջակցման լրացուցիչ ծրագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ 40+10 հազար դրամի ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ծրագիրը նպատակ ունի մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք բնակարանային աջակցության պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվար դրության մեջ։ 

«Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու  հոգալ իրենց բնակարանային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,-նշեց փոխվարչապետը։ 

Նրա խոսքով՝ աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր կլինի՝ ներառյալ աշխատանքային եկամուտները։ Այդ դեպքում ընտանիքին կհատկացվի 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում, և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։ 

«Օրինակ, եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ»,- մանրամասնեց փոխվարչապետը։ 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev