Իրան

Իրան-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Օմանում. ովքեր են ղեկավարելու բանակցությունները

Շաբաթ Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունները վարելու են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը. այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին:

«Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում, գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։ 

Add new comment