Ագն

Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և խաղաղության գործընթացը

ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանը, բացի այլ հարցերից քննարկվել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, ինչպես նաև խաղաղության օրակարգի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղ գործընթացում առկա խնդիրների մասին։

Add new comment