ՌԴ

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում. Կրեմլ

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները լինելու են արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով. դրանք տեղի են ունենալու ապրիլի 10-ին Ստամբուլում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա խորհուրդ է տվել մասնրամասների սպասել ՌԴ ԱԳՆ-ից, գրում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։

Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայում:

Add new comment